Նորույթ արևային աշխարհում՝ հեղուկ մետաղից մարտկոցներ
Please enable JS

Նորույթ արևային աշխարհում՝ հեղուկ մետաղից մարտկոցներ

Liquid metal battery, հեղուկ մետաղական մարտկոց

Նորույթ արևային աշխարհում՝ հեղուկ մետաղից մարտկոցներ

25 Հնս 2022 / News

Հեղուկ մետաղական մարտկոցների տեխնիկան ստեղծվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Group-Sadoway լաբորատորիայում պրոֆեսորներ Դոնալդ Սադոուեյի և Դեյվիդ Բրեդուելի կողմից: Նորարարական մարտկոցը կոչվում է Ambri:

Եկեք պարզենք, թե ինչո՞ւ են այս մարտկոցները փոխում խաղի կանոնները և ինչպե՞ս կարող են դրանք ներդրվել արևային էներգիայի ոլորտում:

Ambri liquid metal battery

Հեղուկ մետաղական մարտկոցների առավելությունները։

Այս մարտկոցները կարող են կառուցվել առանց լիթիումի և կոբալտի՝ բաղադրիչների, որոնք դյուրավառ են և կարող են հանգեցնել լուրջ բնապահպանական խնդիրների: Լիթիումի մարտկոցները նաև կախված են եղանակային պայմաններից, ինչը ազդում է դրանց աշխատանքի վրա:

Միաժամանակ, հեղուկ մետաղական մարտկոցներն ավելի երկար կյանք ունեն, քան սովորական մարտկոցները, քանի որ դրանք ավելի երկարակյաց են և կարող են պահպանել իրենց նախնական հզորության 99 տոկոսը լիցքավորման 5000 ցիկլերի ընթացքում:

«Ambri-ի հետ դուք ունեք ավելի երկարակյաց, էժան և անվտանգ մարտկոց», - Forbes-ին տված հարցազրույցում ասել է Ambri-ի գլխավոր առևտրային տնօրեն Ադամ Բրիգսը. «Դա այն է, ինչ փնտրում է էներգիայի պահեստավորման շուկան, և պատճառը, որ մենք գալիս ենք շուկա ու հուսով ենք, որ կշահենք մեր արդար մասնաբաժինը»:

Հեղուկ մարտկոցի գյուտարար Դոնալդ Սադոուեյն նշում է. «Մեր հեղուկ մետաղական մարտկոցներն աշխատում են այնպես, ինչպես սովորական մարտկոցները, միայն դրանց բաղադրիչներն են բոլորը հեղուկ: Վերևում ես օգտագործում եմ ցածր խտության հեղուկ մետաղ, ներքևում՝ բարձր խտության, իսկ մեջտեղում հալեցված աղ: Այսպիսով՝ դուք ունեք երկու էլեկտրոդ, որոնք բաժանված են էլեկտրոլիտով, ինչպես սովորական մարտկոցում»:

Հեղուկ մետաղական մարտկոցները արևային կայաններում։

Ինչպես արդեն նշվեց, նոր մարտկոցների հիմնական առավելությունը անվտանգությունն ու էներգիայի պահպանման արդյունավետությունն է. Այդ էր պատճառը, որ նախկինում այդպիսի մարտկոցնոերում վերականգնվող էներգիայի զանգվածային պահպանման խնդիր կար: Բայց հիմա մենք կարող ենք օգտագործել գեներացված մաքուր էներգիան, որն առաջանում է օրվա ընթացքում, երբ ցանկանանք: Այսպիսով՝ հնարավորություն է ստեղծվում արևային և քամու էներգիայի լայնածավալ պահեստավորման:

Անդրադառնալով գյուտին՝ Եվրոպական մտավոր սեփականության գրասենյակի (EPO) նախագահ Անտոնիո Կամպինոսը հայտարարեց, որ Սադոուեյի գյուտը «կարող է նվազեցնել արևային և քամու էներգիայի պահպանման ծախսերը՝ սպառողներին ապահովելով ավելի մատչելի և մաքուր էներգիայով, կլիմայի փոփոխությունը կայուն կերպով մեղմելու ներուժով»։


Այսպիսին է հեղուկ մետաղական մարտկոցների պատմությունը և դրանց՝ վերականգնվող էներգիայի ոլորտը գրավելու հեռանկարը։ 

Աղբյուրներ : Donald Sadoway named European Inventor Award 2022 finalist for his liquid metal battery (solarmagazine.com)

A Decade In Development, Liquid-Metal Batteries By Ambri May Soon Change The Energy Storage Game (forbes.com)