Կալիֆորնիայի 100%-ով վերականգնվող էներգիայի ապահովման նպատակը իրականացվել է
Please enable JS

Կալիֆորնիայի 100%-ով վերականգնվող էներգիայի ապահովման նպատակը իրականացվել է

Solar energy station in California. Արևային կայան Կալիֆոռնիակում

Կալիֆորնիայի 100%-ով վերականգնվող էներգիայի ապահովման նպատակը իրականացվել է Featured

25 Օգս 2022 / News

Նահանգը ապրիլի սկզբին նոր ռեկորդ սահմանեց՝ արտադրելով 97,6 տոկոս վերականգնվող էներգիա, ապա մայիսի 2-ին նրանք կարողացան հասնել 99,9 տոկոսի։ Մայիսի 8-ին սահմանվեց նոր ռեկորդ, երբ վերականգնվող էներգիայի աղբյուրները ժամանակավորապես ապահովեցին նահանգի էներգիայի պահանջարկի 103 տոկոսը։ Առաջին անգամ նահանգը ստացավ 100% վերականգնվող էներգիա Երկրի օրվա դրությամբ:

Կալիֆորնիայի ուղին դեպի 100% մաքուր էներգիա մեծապես կառավարության վարած հետևողական քաղաքականության արդյունքն է: Հաջորդ կարևոր գործոնը, որն օգնեց հասնել նպատակին, հանրության դրական արձագանքն էր։ Նրանք ամեն ինչ արեցին՝ նպաստելու ընդհանուր նպատակին։ Հաջողության ևս մեկ նախապայման էր բազմաթիվ արևային կայանների տեղադրումը տանիքների վրա, ինչպես նաև մի քանի խոշոր 1 ՄՎտ հզորությամբ արևային համակարգերի տեղադրումը հողի վրա:

Այստեղ նույնպես նորարարության տեղ կար. Կալիֆորնիան արևային կայաններ տեղադրեց ջրանցքների վրա:

ezgifcom gif maker

 

 

 

 

 (California breaks record by achieving 100% renewable energy for the first time - Earth Day).

Բացի վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդլայնումից, Կալիֆորնիան հոգացել է նաև էներգիայի պահպանման հարցը։ Նահանգը զգալի ներդրումներ է կատարել, որի արդյունքում մարտկոցների պահեստավորումը Կալիֆորնիայում 2019 թվականից ի վեր արդեն ընդլայնվել է 20 անգամ։ Վերջին 30 տարիների ընթացքում մարտկոցների արտադրության արժեքը նվազել է 97%-ով, և այս միտումը տարեցտարի աճում է՝ աջակցելով այդ ջանքերին։

Այժմ Կալիֆորնիան նոր նպատակ ունի՝ մինչև 2045 թվականը հասնել 24/7 մաքուր էներգիայի:

Արևի և քամու էներգիաների օգտագործման և մարտկոցների պահեստավորման ընդլայնման նախագծերը պետք է իրականացվեն սովորականից 3 անգամ ավելի արագ, որպեսզի Կալիֆորնիան առանց ածխածնի էներգիա ստանա մինչև 2045 թվականը: Բացի մարտկոցների արտադրության միտումներից, վերականգնվող էներգիայի ոլորտը նույնպես զուգահեռաբար զարգանում է: 2005 թվականից ի վեր Կալիֆորնիայում արտադրվող մաքուր էներգիայի քանակը եռապատկվել է, մասամբ վերականգնվող էներգիայի ծախսարդյունավետության բարելավման արդյունքում: Վերջին տասը տարիների ընթացքում վերականգնվող էներգիայի արժեքը կտրուկ նվազել է. արևային և քամու էներգիան այժմ 10 անգամ ավելի մատչելի են, քան նախկինում, որի շնորհիվ կարող են մրցակցել հանածո վառելիք այրող էներգիայի ցանկացած աղբյուրի հետ:


Հուսով ենք, որ Կալիֆորնիայի նահանգի օրինակը մյուս նահանգների համար օրինակ կծառայի, որպեսզի ավելի շատ ջանքեր գործադրվեն մաքուր էներգիայի անցման համար: