Արևային Էներգիայի Ծառայություններ Հայաստանում - RUBINAR
Please enable JS

Արևային Էներգիայի Ծառայություններ Հայաստանում - RUBINAR

Նախագծում 
 
Արևային էներգիայի լավագույն համակարգերի առաջնային կարևոր է նախագծման փուլը, որը ցանկացած ծրագրի հաջող իրականացման նախապայմանն է: Որպես 10 և ավելի տարիների փորձ ունեցող արևային ընկերություն՝ լավագույն արևային էներգիա ստանալու համար մեր նախագծերում հաշվի ենք առնում բոլոր մանրուքները, սկսած տեղադրվող արևային վահանակների դիրքից, չափագրությունից, գրագետ ինժիներական լուծումներից, արևային մարտկոցների հզորությունից մինչև վերջնական տեղադրում։
Այս փուլը շատ կարևոր է որպեսզի աշխատանքի իրականացման կամ համակարգերի շահագործման փուլում՝ արևային մարտկոցների տեղադրումից և արևային վահանակների տեղադրումից հետո որևէ խնդիր չառաջանա: Մեր մասնագետները կուսումնասիրեն բոլոր հնարավոր սխեմաները և կիրականացնեն մանրամասն նախագիծ՝ ամենաարդյունավետ արևային էներգիա ստանալու համար:
 
Խորհրդատվություն
 
«Ռուբինար»-ը տրամադրում է անվճար խորհրդատվություն արևային համակարգերի տեղադրման վերաբերյալ։ Մենք տրամադրում ենք նաև էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ ցանկացած տիպի խորհրդատվություն: Մենք կօգնենք ձեզ հասնականալ, թե ինչպե՞ս կարելի է խնայել էներգիան, և էներգիայի խնայման ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառելի Ձե՛ր դեպքում, ինչպես նաև կստանաք արևային համակարգերի խորհրդատվություն:
Կներկայացնենք արևային համակարգերի նախագծման խորհրդատվություն, որը ցանկացած ծրագրի հաջող իրականացման նախապայմանն է։ Մեր մասնագետների խորհրդատվությունը կօգնի հասկանալ յուրաքանչյուր դեպքի արդյունավետությունը:
Ըստ անհրաժեշտության՝ կարող ենք տրամադրել նաև ցանկացած տիպի բիզնես գործունեության էներգաաուդիտ, որը կիրականացնեն արևային համակարգերի խորհրդատվություն մասնագետներ
 

Մոնտաժային
աշխատանքներ
 
Արևային էներգիայի լավագույն համակարգի մոնտաժման համար մենք օգտագործում ենք բացառապես վստահելի և հանրահայտ արտադրողներից բարձրորակ սարքավորումներ և բաղադրիչներ ՝ խողովակներ, նյութեր, ձևավոր մասեր և այլ անհրաժեշտ պարագաներ։
Փորձը ցույց է տալիս, որ բարձր որակի բաղադրիչների օգտագործումը արդարացված է ֆինանսական տեսանկյունից և բերում է հետագա արևային էներգիայի լավագույն համակարգերի անխափան շահագործման ու ամենաարդյունավետ արևային էներգիայի ստացման համար:
Արևային մարտկոցների տեղադրումից, արևային վահանակների տեղադրումից հետո մեր համակարգերը անցնում են շահագործման միայն տարբեր տիպի փորձարկումներ անցնելուց հետո, ինչի շնորհիվ նպատակահարմար է դառնում ստանալ առավել արդյունավետ լավագույն արևային էներգիա։
 

 
Մոնիթորինգ և
սպասարկում
 
Մեր ընկերությունն իրականացնում է արևային համակարգերի համար, համակարգի աշխատանքի մշտական մոնիտորինգ:
«Ռուբինար»-ի կողմից իրականացված մոնտաժի դեպքում տրվում է համապատասխան երկարամյա երաշխիք։ Ընկերությունն ունի արևային ինվերտորի մոնիտորինգի, արևային մարտկոցների մոնիտորինգի և արևային վահանակի մոնիտորինգի համար նախատեսված բոլոր բարձրակարգ մոնիտորինգի սարքերը, ինչը թույլ է տալիս իրականացնել էներգահամակարգի արտադրության ստուգում և կարգավորում։
Ըստ պահանջի՝ կարող ենք իրականացնել նաև արևային համակարգի մոնիտորինգ, ոչ մեր կողմից տեղադրված համակարգերի սպասարկման համար: Մեր հաճախորդներին տրամադրում ենք բջջային հավելված, որը թույլ է տալիս նրանց ինքնուրույն վերահսկել էներգետիկ համակարգի մոնիտորինգը, ինվերտորային մոնիտորինգը , մշտապես հետևել կայանի աշխատանքին, ցանկացած վայրից ու ժամի ունենալով ընդամենը ինտերնետ հասանելիություն։

Լուսավորություն
 
Մենք իրականացնում ենք պրոֆեսիոնալ լուսավորության ծառայություններ ցանկացած տիպի շինությունների համար։ Ծառայությունն իր մեջ ընդգրկում է նախագծի կազմումը, համապատասխան լուսատուների ընտրությունը, մոնտաժային աշխատանքների իրականացում, LED լուսավորության լուծումներ։ Նախագիծը կազմելիս մեր մասնագետները իրականացնում են ծավալուն ուսումնասիրություն և գտնում լուսավորման լավագույն տարբերակը՝ կախված լուսավորվող տարածքի առանձնահատկություններից, արդյունքում ապահովում պրոֆեսիոնալ լուսավորություն։ Լուսավորման համար օգտագործվում են միայն որակյալ LED լամպեր՝ համաշխարհային առաջատար արտադրողներից։ Հանդիսանում ենք LED լուսավորման մատակարար և հանրահայտ Osram (Ledvance) և GE Lighting (Tungsram) ընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում, իրականացնում ենք LED լամպերի և լուսատուների մեծածախ վաճառք։
 
 
Մանրամեծածախ վաճառք 
 
«Ռուբինար»-ն առաջարկում է նաև ձեռք բերել արևային համակարգերի Ձեզ անհրաժեշտ բաղադրիչներն առանձին։ Հրավիրում ենք համագործակցության ոլորտի բոլոր ընկերութուններին։ Գնումները հնարավոր է կատարել թե՛ առկա տեսականուց, թե՛ պատվիրել Ձեզ անհրաժեշտ մասերը։ Մեզ մոտ առկա բաղադրիչները միջազգային առաջատար ընկերություններից են ` Longi, Trina Solar, KBE, Fronius, Sungrow, Noark, Canadian Solar, Staubli և այլն։

Աշխատանքի փուլերը

 

 

Արևային վահանկների տեղադրում

Երբ ամրաններն արդեն տեղադրված են, արևային վահանակները նույնպես կարող են տեղադրվել մոնտաժային կառուցվածքի վրա:

 

Արևային վահանակների միացում

Տեղադրման գործընթացի հաջորդ քայլը էլեկտրական լարերի միացումն է:

 

Փոխակերպչի տեղադրում

Այն սովորաբար տեղադրվում է հիմնական վահանակի մոտ և կարող է լինել ինչպես ներսում, այնպես էլ դրսում:

 

Փոխակերպչի միացումը մարտկոցին

Այնուհետև փոխակերպիչը պետք է միացվի արևային մարտկոցին:

FaLang translation system by Faboba