ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Ռուբինար» ընկերությունը կոչված է թեթևացնելու էներգակիրների վրա ծախսվող ձեր միջոցները:
Խնայե՛ք էներգիան, խնայե՛ք գումարները
«Ռուբինար» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2013թ., սակայն մեր մասնագետները ներգրաված են այս ոլորտում դեռ 2007թ.-ից: Լինելով առաջիներից մեկը այս ոլորտում՝ մենք իրականացրել ենք տարբեր ծրագրեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մենք կիրառում ենք ինչպես ժամանակի ընթացքում փորձված տեխնոլոգիաները, այնպես էլ այս ոլորտում առկա նորարարություները: Փորձի փոխանակման և գիտելիքների բարևլավման նպատակով՝ մենք մշտապես հետևում ենք ոլորտի զարգացմանը՝ մասնակցելով միջազգային տարբեր ցուցահանդեսների և սեմինարների: «Ռուբինար» ՍՊԸ–ն սերտորեն համագործակցում է հայտի Գերմանական, Ամերիկյան, Ավստրիական և Ավստրալիական ընկերությունների հետ: Ըստ անհրաժեշտության՝ նախագծերի իրականացմանը մասնակցում են մեր արտասահմանյան գործընկերները։ Մենք հանդիսանում ենք այս ոլորտի առաջատարների՝ APRICUS, GE Lighting և IBC Solar ընկերությանների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Սերտորեն աշխատում ենք արտասահմանյան փորձառու կազմակերպությունների հետ և անհրաժեշտության դեպքում համատեղ հանդես ենք գալիս տարբեր ծրագրերում։ <<Ռուբինար>> ընկերության բարի համբավը բարձր պահելու համար մեծ ուշադրություն ենք դարձնում ինչպես իրականա
ցվող աշխատանքների, այնպես էլ՝ մատակարարվող նյութերի որակին:

Մոնիթորինգ և Սպասարկում
Արևային ֆոտովոլտայիկ համակարգերի դեպքում կարող ենք իրականացնել համակարգի աշխատանքի մոնիթորինգ: «Ռուբինար» ՍՊԸ-ի կողմից իրականացված մոնտաժի դեպքում տրվում է 5-7 տարվա երաշխիք:
Խորհրդատվություն
«Ռուբինար» ՍՊԸ-ն տրամադրում է արևային համակարգերի, էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ ցանկացած տիպի խորհրդատվություն


Նախագծում
Մեր կազմակերպությունը կարևորում է նախագծման փուլը, քանի որ այն ծրագրի հաջող իրականացման պարտադիր պահանջն է: Նախագծերում հաշվի ենք առնում բոլոր մանրուքները
Մոնտաժային աշխատանքներ
Համակարգի մոնտաժման համար մենք օգտագործում ենք բացառապես եվրոպական արտադրության բարձրորակ սարքավորումներ

Մեր գործընկերները









Ցանկանու՞մ եք իմանալ ավելին
Զանգահարեք. +374 77 21 21 70
ք.Երևան, Վահե Վահյան 33, 0014