Լուսադիոդային լամպեր (LED)
Էներգախնայողությունը մեր օրերում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և էկոլոգիական վիճակի վատթարացման ֆոնին դարձել է գերխնդիր: Կենցաղում մեր ծախսած էլեկտրաէներգիայի մի զգալի մասը բաժին է ընկնում լուսավորությանը: Լուսադիոդային լույսերը լուսարձակող դիոդներ են, թվային են և հիմնված եննույն տեխնոլոգիայի վրա, ինչ համակարգչային չիպերը: Բարձորակ LED-երն ունեն լայն գունային կայունություն (հագեցվածություն), լուսարձակման բարձր արդյունավետություն և կարողեն պահպանել բարձր լուսային հոսք LED-ի ծառայության ողջ ժամկետի ընթացքում:
Ծառայության ժամկետ
Լուսադիոդային լամպերի ծառայության ժամկետը շատ մեծ է, որի շնորհիվ երկարաժամկետ հատվածում դրանք լուսավորության ամենաարդյունավետ տարբերակն են:
Գին
Գնային առումով լուսադիոդային լամպերը (խոսքը որակյալ լամպերի մասին է) մի փոքր ավելի թանկ են, սակայն շահագործման առաջին մի քանի ամիսների ընթացքում դրանց խնայած էներգիան փոխհատուցում է կատարված ծախսը:
Ջերմության անջատում
Բացի լույս արձակելուց, շիկացման և էկոնոմ լամպերը նաև տաքանում են` որպես հետևանք տաքացնելով նաև լուսավորվող սենյակը, որն իր հերթին, բացի էներգիայի զուտ ծախսից, անհարմարություններ կարող է ստեղծել տարվա տաք եղանակներին: Ի տարբերություն մնացած լամպերի, լուսադիոդային լամպերը գրեթե չեն տաքանում:
Խնայողություն
Մարդկանց համար ամենակարևոր ցուցանիշներից մեկը լամպի ծախսած էլեկտրաէներգիայի քանակն է: Լուսադիոդային լամպերը մոտ երկու անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում`ապահովելով նույն լուսավորությունը:
Ռուբինար ՍՊԸ-ի միջոցով կարող եք իրականացնել














