Ծառայություններ

Նախագծում

Մեր կազմակերպությունը կարևորում է նախագծման փուլը, քանի որ այն ծրագրի հաջող իրականացման պարտադիր պահանջն է: Նախագծերում հաշվի ենք առնում բոլոր մանրուքները, որպեսզի աշխատանքի իրականացման կամ համակարգերի շահագործման փուլում որևէ խնդիր չառաջանա: Մեր մասնագետները մանրամասն կուսումնասիրեն բոլոր հնարավոր սխեմաները և կիրականացնեն մանրամասն նախագիծ: Ըստ անհրաժեշտության նախագծման աշխատանքներին կարող են ներգրավվել նաև մեր արտասահմանյան գործընկերները:

Խորհրդատվություն

«Ռուբինար» ՍՊԸ-ն տրամադրում է արևային համակարգերի, էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ ցանկացած տիպի խորհրդատվություն: Մենք կօգնենք ձեզ հասնականալ, թե ինչպե՞ս կարելի է խնայել էներգիան, և էներգիայի խնայման ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառելի ձե՛ր դեպքում: Կներկայացնենք յուրաքանչյուր դեպքի արդյունավետությունը և ետգնման ժամնակահատվածը: Ըստ անհրաժեշտության՝ կարող ենք իրականացնել նաև ցանկացած տիպի շինության, արտադրության կամ այլ տիպի բիզնես գործունեության էներգաաուդիտ:

Մոնտաժային աշխատանքներ

Համակարգի մոնտաժման համար մենք օգտագործում ենք բացառապես եվրոպական արտադրության բարձրորակ սարքավորումներ (խողովակներ, նյութեր, ձևավոր մասեր) և այլ անհրաժեշտ պարագաներ): Փորձը ցույց է տալիս, որ բարձր որակի սարքավորումների օգտագործումը արդարացված է ֆինանսական տեսանկյունից և բերում է հետագա անխափան շահագործման: Մոնտաժման աշխատանքի իրականացման ընթացքում մեր մասնագետների կողմից կիրականացվի աշխատանքների փաստագրում: Համակարգը տեղադրելուց հետո այն անցնում է տարբեր տիպի փորձարկումներ։

Մոնիթորինգ և Սպասարկում

Արևային ֆոտովոլտայիկ համակարգերի դեպքում կարող ենք իրականացնել համակարգի աշխատանքի մոնիթորինգ: «Ռուբինար» ՍՊԸ-ի կողմից իրականացված մոնտաժի դեպքում տրվում է 5-7 տարվա երաշխիք: Իսկ հիմնական սարքերի համար տրվում է առանձին գործարանային երաշխիք (20-25 տարի կախված սարքավորումից): Իրականացնում ենք նաև ետերաշխիքային սպասարկում: Ըստ պահանջի՝ կարող ենք իրականացնել նաև ոչ մեր կողմից տեղադրված համակարգերի սպասարկման աշխատանքներ:

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին

Զանգահարեք. +374 77 21 21 70
ք.Երևան, Վահե Վահյան 33, 0014
Փակել
×

Cart

×