ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Ինչու՞ արևային էներգիա
Արևային էներգիան աշխարհում գոյություն ունեցող էներգիաններից ամենամեծ և անսպառ էներգիայի աղբյուրն է: Այն գնահատված է որպես ամենակայունն և ամենաստույգ էներգիայի աղբյուրը, որը ժամանակի ընթացքում գրեթե չի փոփոխվում` ի տարբերություն վերականգնվող էներգետիկայի այլ աղբյուրների` ջրի, քամու, բիոգազի և այլն: Արևի էներգիան հնարավոր է փոխակերպել էլեկտրական և ջերմային էներգիաների: Այն ջերմային էներգիայի փոխակերպելու դեպքում էֆեկտիվությունը կազմում է շուրջ 70%-ի, իսկ էլեկտրական էներգիայի դեպքում շուրջ 20%-ի: Հայաստանն ունի արևային էներգիայի բավականին մեծ ներուժ: 1մ2 հորիզոնական մակերեսի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ (միջին եվրոպականը` 1000 կՎտժ)։ Բացի այդ, մեծ է նաև Հայաստանի արևային օրերի քանակը՝ տարեկան շուրջ 300 օր։ Այս բոլորը բավականին գրավիչ են դարձնում Հայաստանում արևային էներգիայի օգտագործումը։
Ստորև պատկերված է ՀՀ տարածքում 1 մ2 հորիզոնական մակերևույթից ստացվող էներգիայի հնարավոր քանակությունը

Էկոլոգիա
Օգտագործելով արևը որպես էներգիայի աղբյուր, հնարավոր է լինում աջակցել շրջակա միջավայրի պաշտպանությանը: Միջինում յուրաքանչյուր ընտանիք կարող է նպաստել տարեկան մինչև 2500 կգ CO2 գազերի արտանետման կրճատմանը, որը գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկն է: Արևային վակուումային կոլեկտորները արևի էներգիան կլանելու և այն ջերմային էներգիայի փոխակերպելու համար այսօրվա դրությամբ ամենաէֆեկտիվ միջոցն են: Շնորհիվ գերմանական նոր տեխնոլոգիայի, որի հիմքում ընկած է վակումի օգտագործումը, որպես ջերմամեկուսացում, այժմ հնարավոր է կլանել արևային էներգիայի 92%-ը:
Ետգնման ժամանակահատված
Ետգնման ժամանակահատվածը այն նվազագույն ժամկետն է,որի վերջում հաճախորդի ներդրված գումարը հավասարվում է ստացված եկամուտին։Այդ պահից սկսած հաճախորդը ստանում է եկամուտ՝ առանց լրացուցիչ ծախսերի։ Հաշվի առնելով ՀՀ-ում գործող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները` արևային համակարգի ետգնման ժամանակահատվածը կազմում է 4-6 տարի՝ կախված սարքավորումների որակից և համակարգի դրվածքային հզորությունից:
Ապահովագրում թանկացումներից
Իրականացնելով ներդրումներ էներգախնոյողության կամ այլընտրանքային էներգայի աղբյուրներում դուք ապահավագրվում էք տարեկան միջինում 12% էներգակիրների աճից: Սա ապագայի ամենալավ նեդրումներից մեկն է: Բնական գազի սակագները բնակչության համար 2006թ.-ից մինչև 2013թ. ընկած ժամանակահատվածում բարձրացել է 240%-ով կամ տարեկան միջինում 15.7%
Արևային ֆոտովոլտային համակարգեր
Ավտոնոմ
որը կահավորվում է մարտկոցներով և բոլորովին անկախ է էլ. ցանցից
Հիբրիդային
որը նախորդ երկու համակարգերի կոմբինացված տարբերակն է և միաժամանակ աշխատում է ինչպես մարտկոցների,այնպես էլ էլ. ցանցի հետ
Ցանցային
որը չունի մարտկոցներ և աշխատում է էլ. ցանցին զուգահեռ
<Ռուբինար ՍՊԸ>-ն մատակարարում է արևային համակարգեր միմիայն առաջատար ընկերություններից (TrinaSolar,Fronius,IBC solar):
-Արևային համակարգերի հիմնական բազկացուցիչ սարքավորումներն են արևային վահանակաները,փոխակերպիչը (ինվերտորը),ավտոմատ կառավարման և պաշտպանության սարքավորումները,և,կախված համակարգի տեսակից ` նաև մարտկոցները: