Լուսադիոդային լամպեր (LED)

  Էներգախնայողությունը մեր օրերում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և էկոլոգիական վիճակի վատթարացման ֆոնին դարձել է գերխնդիր: Կենցաղում մեր ծախսած էլեկտրաէներգիայի մի զգալի մասը բաժին է ընկնում լուսավորությանը:

  Լուսադիոդային լույսերը լուսարձակող դիոդներ են, թվային են և հիմնված եննույն տեխնոլոգիայի վրա, ինչ համակարգչային չիպերը: Բարձորակ LED-երն ունեն լայն գունային կայունություն (հագեցվածություն), լուսարձակման բարձր արդյունավետություն և կարողեն պահպանել բարձր լուսային հոսք LED-ի ծառայության ողջ ժամկետի ընթացքում:

Խնայողություն: Մարդկանց համար ամենակարևոր ցուցանիշներից մեկը լամպի ծախսած էլեկտրաէներգիայի քանակն է: Լուսադիոդային լամպերը մոտ երկու անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում`ապահովելով նույն լուսավորությունը:

Անվտանգություն:  Էներգախնայող լամպերի էֆեկտիվությունն ավելացնելու նպատակով արտադրողները էկոնոմ լամպերի մեջ ավելացնում են սնդիկ, որը հեղուկ վիճակում գտնվող ծանր մետաղ է: Սնդիկի գոլորշին թունավոր է մարդու համար: Լամպի կոլբայի մեխանիկական վնասման պատճառով սնդիկի գոլորշին կարող է հայտնվել սենյակում: Բացի դրանից, փչացած լամպերը ենթակա են հատուկ ուտիլիզացիայի: Այդ տեսանկյունից, լուսադիոդային լամպերը չեն պարունակում թունավոր նյութեր:

Ծառայության ժամկետ:  Լուսադիոդային լամպերի ծառայության ժամկետը շատ մեծ է, որի շնորհիվ երկարաժամկետ հատվածում դրանք լուսավորության ամենաարդյունավետ տարբերակն են:

Ջերմության անջատում: Բացի լույս արձակելուց, շիկացման և էկոնոմ լամպերը նաև տաքանում են` որպես հետևանք տաքացնելով նաև լուսավորվող սենյակը, որն իր հերթին, բացի էներգիայի զուտ ծախսից, անհարմարություններ կարող է ստեղծել տարվա տաք եղանակներին: Ի տարբերություն մնացած լամպերի, լուսադիոդային լամպերը գրեթե չեն տաքանում:

Գին: Գնային առումով լուսադիոդային լամպերը (խոսքը որակյալ լամպերի մասին է) մի փոքր ավելի թանկ են, սակայն շահագործման առաջին մի քանի ամիսների ընթացքում դրանց խնայած էներգիան փոխհատուցում է կատարված ծախսը:

Ռուբինար ՍՊԸ-ի միջոցով կարող եք իրականացնել`

  • Առևտրային,արտադրական և օֆիսային տարածքների լուսավորում,
  • Հասարակական նշանակության շինությունների և տարածքների լուսավորում,
  • Ճանապարհների և բակերի լուսավորում:

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին


Զանգահարեք. +374 77 21 21 70
ք.Երևան, Վահե Վահյան 33, 0014