Արևային ջրատաքացուցիչներ

888Հայաստանն ունի արևային էներգիայի բավականին մեծ ներուժ: 1մ2 հորիզոնական մակերեսի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ (միջին եվրոպականը` 1000 կՎտժ)։ Բացի այդ, մեծ է նաև Հայաստանի արևային օրերի քանակը՝ տարեկան շուրջ 300 օր։ Այս բոլորը բավականին գրավիչ են դարձնում Հայաստանում արևային էներգիայի օգտագործումը։ Արևային էներգիայի շնորհիվ ողջ տարվա ընթացքում դուք կունենաք անվճար տաք ջուր, իսկ ձմռան ամիսներին այն կարող է ապահովել պահանջվող ջերմային էներգիայի մի մասը: Այս համակարգերը կարող են աշխատել նաև ջեռուցման համակարգերի հետ զուգահեռ՝ կրճատելով ջեռուցման վրա ծախսվող գումարները: Արևային համակարգերը շատ շահավետ են մշտապես տաք ջրի սպառում ունեցող օբեկտների համար` ինչպիսիք են՝ հյուրանոցները, ջերմոցները, ջրավազանները, հիվանդանոցները, ռեստորանները և այլն: Ուսումնսասիրելով արևային ջրատաքացուցիչների ոլորտում առկա տեխնոլոգիաները և իրականացնելով մեր սեփական փորձարկումները՝ Հայաստանի պայմաններում մենք մեր հաճախորդներին ենք ներկայացնում աշխարհում առաջատար համարվող լավագույն  տեխնոլոգիանները։ Արևային ջրատաքացուցիչների դեպքում մենք համագործակցում ենք ոլորտի առաջատարների հետ՝ APRICUS, VIESSMANN, RESOL, CALEFFI և այլն: Այս ոլորտում «Ռուբինար» ՍՊԸ-ի գլխավոր գործընկերն է Apricus կազմակերպությունը, որի միակ ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում հանդիսանում ենք մենք: APRICUS կազմակերպությունը մասնագիտացված արևային ջրատաքացուցիչ համակարգեր արտադրող կազմակերպություն է, որի արտադրանքը ստացել է բազմաթիվ որակի հավաստման սերտիֆիկատներ: Այն բավականին հայտնի ընկերություն է աշխարհում և գին-որակ հարաբերակցությամբ՝ աշխարհում լավագույններից  մեկն է: Մենք առաջարկում ենք ինչպես արևային համակարգերի հիմնական սարքավորումները, այնպես էլ դրանց համար անհրաժեշտ բոլոր կոմպոնենտները՝ ավտոմատ կառավարման համակարգ, ամրաններ, պոմպակայան, կցավոր մասերր և այլն:

Առաջարկվող ապրանքի օրինակներ`

                                

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին

Զանգահարեք մեզ. +374 99 115 999

Այցելեք մեզ. ՀՀ, Երևան, Վահե Վահյան 33 տուն.